Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 16 » ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ-155
13:12
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ-155

Գրիգոր Զոհրապի 155-ամյակին նվիրված միջոցառում Եղեգի միջնակարգ դպրոցում                                       

    

2016թ.Ապրիլի 25-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ապրեմ-մեռնեմ» խորագիրը կրող միջոցառում ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101 –րդ տարելիցին և Գրիգոր Զոհրապի 155 –ամյակին: Միջոցառումը, որն անց է կացվում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում, սկսվեց Տերունական աղոթքով և մոմավառությամբ: Ինչպես դպրոցից տեղեկացնում են «Հայերն այսօր»-ին, մասնակիցները մեկ րոպե լռությամբ և խոնարհաբար հարգեցին անմահ զոհերի հիշատակը: Հայոց լեզվի ուսուցչուհի Մ. Կոստանյանը և 9-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանն իրենց բացման խոսքում, թերթելով պատմության էջերը, հիշատակեցին դարի վայրագությունը ՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը, և սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերին: Եթե 1915թվականին չընդհատվեր Գրիգոր Զոհրապի կյանքը … Ներկաները դիտեցին տեսանյութ Գրիգոր Զոհրապի կյանքի ու գրական, հասարակական գործունեության վերաբերյալ: Ուսուցիչներն ընթերցմամբ ներկայացրեցին մեծն գործչի զանազան գրվածքների համատեքստերից մշակված միասնական ու ներդաշնակ ասելիքը ՝ որպես չարտասանված, բայց Ասված նոբելյանական խոսքեր: Տեղին է մեջբերել հետևյալ հանճարեղ միտքը. «Տիկնայք և պարոնայք, ճառիս սկզբում ասացի, որ այսօր խոսելու եմ ոչ թե մարդու, այլ կյանքի և մահվան մասին, բայց այժմ հասկացա, որ ինչի շուրջ էլ մտորեմ, միևնույնն է, դարձյալ վերադառնալու եմ մարդուն, որը և՛ ինքը կյանքն է, և՛ ինքը մահը: Եվ ի վերջո մարդուց է ծնվում և մարդուն է հանգում այն հրաշքը, որ կոչվում է գրականություն»: Աշակերտները բեմադրեցին Գրիգոր Զոհրապի և կնոջ՝ Կլարայի նամակներից քաղված խոսքերից և Գրիգոր Զոհրապի ու Թալեաթ Փաշայի երկխոսություններից դրվագներ : Այնուհետև 6-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը կատարեց Արաբո Իսպիրյանի «Ծովից ծով Հայաստան» երգը: Կարևորելով միջազգային ճանաչման գործընթացը՝ միջոցառումն ավարտվեց Վահրամ Փափազյանի խոսքերով. «Անտարբեր լինել ոճրի հանդեպ ՝ միևնույն է , թե մասնակցել ոճրին»:

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 605 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar