Գլխավոր էջ » 2016 Նոյեմբեր 21 » Երեխաների իրավունքների միջազգային օր
22:11 Երեխաների իրավունքների միջազգային օր | |
2016 թվականի նոյեմբերի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ԱԽ <<Տեղեկատվական >> հանձնախումբը ,համագործակցելով ԴԱԿ Ն. Իսակյանի և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանի հետ, կազմակերպեցին քննարկում՝ նվիրված երեխաների իրավունքների միջազգային օրվան: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը ներկայացրեց 1989թ. նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից ընդունված << Երեխաների իրավունքների մասին>> կոնվենցիայի հիմնական դրույթները , որին 1992 թվականի հունիսի 12-ին միացել է նաև Հայաստանը:Այնուհետև ցուցադրվեց սալիկահանդես ՝ երեխաների հիմնական ու անքակտելի իրավունքների մասին: Ներկա էր տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներն ու աշակերտները:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |