22:07 ,,English-a visit card to the world ,, ցուցատախտակի թարմացում: | |
1.Օրվա իրադարձությունը՝ Ցուցատախտակի թարմացում: 2.Անվանումը՝ << English-a visit card to the world >>: 3.Կատարման ժակետը` 07.02.2017թ.: 4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ.Կոստանյան 5. Կազմակերպիչ /ներ/ը՝ անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյան: 6. Նպատակ/ներ/ ը. · Աշակերտներին լրացուցիչ տեղեկություններ տալ Մեծ Բրիտանիայի առաջին և ներկայիս թագուհիների, Ամերիկայի առաջին և ներկայիս նախագահների մասին: · Աշակերտներին ծանոթացնել Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի օրհներգներին: · Աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ուսումնասիրելու արտասահմանյան պատմությունը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագոր ծումը և այլն /: Սկզբում ուսուցչուհի Մ. Օսիպյանը ներկայացրեց ցուցատախտակի թարմացման նպատակները՝ հետաքրքիր փաստեր հաղորդելով նախագահների և թագուհիների կյանքից: Այնուհետև աշակերտները մանրամասն անդրադարձան Աննա և Էլիզաբեթ 2-րդ թագուհիներին, Ջորջ Վաշինգթոն և Դոնալդ Թրամփ նախագահներին /ընտրվելուն, կառավարման, գահակալման տևողությանը, տարիքին, հարստությանը, ձեռքբերումներին/: Յուրաքանչյուր երկիր ներկայացնելուց առաջ հնչում էր այդ երկրի օրհներգը: Ցուցատախտակի վրա հետաքրքրություն առաջացրեցին նաև ներկայացված թագուհիների և նախագահների ստորագրությունները: 8.Կահավորվածությունը՝ լավ: 9.Մասնակցում էին ՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: 10. Ներկաները՝ դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |