Գլխավոր էջ » 2018 Հոկտեմբեր 19 » Եղեգի միջնակարգ դպրոց - <<Ա>> հնչյուն – տառի շնորհանդես:
22:07 Եղեգի միջնակարգ դպրոց - <<Ա>> հնչյուն – տառի շնորհանդես: | |
Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անառիկ ամրոցի առաջին աստիճանին: Այս տարի էլ Եղեգի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանի աշակերտները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը, որի բանալին հենց «Ա» տառն է, և դարձան այդ անառիկ ամրոցի արքայադստրերն ու արքայազնները: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենց կյանքի առաջին տառը: Դասը հագեցած էր բազմաբնույթ դիդակտիկ պարագաներով: Դասարանը դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհՙ,որտեղ տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասապրոցեսին՝ արտասանեցին, երգեցին, պատմություն հորինեցին, իրենք էլ դարձան այդ պատմության գլխավոր հերոսները: Կարևորեցին «Ա» հնչյուն –տառի մուտքը՝ որպես գիտելիքների աշխարհ տանող ճանապարհի սկիզբ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |