20:43 ,,Դասը վարում են իմ ավագ ընկերները ,, | |
2016թ. հոկտեմբերի 20-ին <<ՆԶՊ>> առարկայի մակարդակի ուսումնասիրության ընթացքում դպրոցի տնօրեն և պատմության ուսուցչուհի Մերի Գանդալյանը, համագործակցելով <<ՆԶՊ>> ուսուցիչ Ժ.Մինասյանի հետ, նախաձեռնեց <<Դասը վարում են իմ ավագ ընկերները>> ձևաչափով դաս-միջոցառում: 12-րդ դասարանի աշակերտներ Ս.Խաչատրյանը և Ս.Մելքոնյանն իրենց գործնական աշխատանքները Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիգյոզյանի մասին ներկայացրեցին 7-11-րդ դասարանների աշակերտներին:Դաս-միջոցառման ընթացքում հնչեցին հպարտության, ոգեշնչման, ափսոսանքի խոսքեր՝ ուղղված հայ անպարտելի հերոսներին՝գետաշենցիների հերոսական պայքարի ղեկավար Թաթուլ Կրպեյանին և Մարտունաշենի պաշտպանության ղեկավար Սիմոն Աչիքգյոզյանին: Միջոցառման վերջում դիտեցին տեսաֆիլմ հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին, որն իր բովանդակությամբ լրացրեց <<ուսուցիչ-աշակերտների>> խոսքը: Նման դասերն աշակերտների համար ունեն և՛ սովորելու, և՛ սովորեցնելու գերնպատակ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |