Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբէր » 21 » ,,Բացենք գաղտնիքներն աշխարհի,, ցուցատախտակի թարմացում
23:55
,,Բացենք գաղտնիքներն աշխարհի,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝  Ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝   <<Բացենք գաղտնիքներն աշխարհի >>:

3.Կատարման ժամկետը՝   20.12.2016թ.:

4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Աշխարհագրության ուսուցչուհի Ա. Առաքելյան:

6.Նպատակ /ներ/ ը.

·  Խորացնել Ավստրալիա մայրցամաքի վերաբերյալ գիտելիքները:

· Մեծացնել աշակերտների հետաքրքրությունը առարկայի հանդեպ:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի

կենսագործումը և այլն/:

 Աշխարհագրության ուսուցչուհի Ա.Առաքելյանը նշեց, քանի որ

<< Աշխարհագրության>> դասընթացը սկսվում է մայրցամաքների

ու օվկիանոսների ուսումնասիրությունից, այդ իսկ պատճառով

ցուցատախտակի թարմացումը նվիրված էր Ավստրալիա մայրցամաքին:

7-րդ և 8-րդ դասարանների  աշակերտները ներկայացրեցին Ավստրալիայի

հայտնագործման պատմությունը, աշխարհագրական դիրքը, բնական

պայմանները, բուսական ու կենդանական աշխարհը: Իսկ ցուցատախտակի

<<Զարմանահրաշ մոլորակ>> բաժնում  ներկայացվեցին Ավստրալիայի տեսարժան վայրերից աշխարհի ամենամեծ ու ամենագեղեցիկ մարջանային վայրը

Քվինալենդի ափամերձ տարածքին հատող Մեծ արգելախութը, որտեղ

տարեկան այցելում է 2 միլիոն մարդ, և Ուլուրու ավազաքարային բլրի

գունային փոփոխությունները օրվա տարբեր ժամերին ՝ որպես բնության հրաշք:

8.Կահավորվածությունը՝  լավ:

9.Մասնակցում էին    7- 8-րդ դասարանների աշակերտներ:

10.Ակտիվ էին.   Արմեն Առաքելյանը, Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը ,

Մարգարիտա Գևորգյանը, Էդիկ Առաքելյանը և Հրանտ Գևորգյանը:

11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ:

   

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 470 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar