Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 26 » Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից
21:43
Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս

2.Առարկան ՝ Մայրենի

3.Դասի թեման/ վերնագիրը Գրավոր աշխատանք ՝ կրկնություն

4.Կատարման ժամկետը՝ 25.04.2017թ.

5.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ ՝ Անուշ Պողոսյան

6. Ուսուցիչ՝ Դասվար՝ Անուշ Պողոսյան

7.Նպատակ /ներ/ ը.

· Աշակերտները կկրկնեն ածականի մասին ունեցած գիտելիքները

· Կգտնեն տրված ածականին համապատասխան գոյականներ , բայեր ՝ հարստացնելով իրենց բառապաշարը

· Աշակերտներին մղել ակտիվության

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

<<Մայրենի >>առարակայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-րդ դասարանի դասվար Անուշ Պողոսյանը անցկացրեց բաց դաս ՝ կրկնելով և ամրապնդելով <<Ածական >> թեման:Թեման ավելի մատչելի դարձնելու և կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու համար դասի սկզբում աշակերտները դերային խաղով ներկայացրեցին իրենց անցած խոսքի մասերը ՝<<Գոյական>>, <<Բայ >>, <<Ածական>>, և արտասանեցին բանաստեղծություններ դրանց վերաբերյալ:

Ելնելով դասի նպատակներից ՝ ուսուցչուհին ուսումնական պարապմունքի բոլոր փուլերը իրականցնում էր տարաբնույթ հնարքներով , խաղերով և քարտային աշխատանքներով ՝ հարստացնելով նաև նրանց բառապաշարը:Որպես ֆիզկուլտ դադար ՝ աշակերտները խաղացին հետաքրքիր խաղ ՝ զարգացնելով արագ կողմնորոշվելու ունակությունները:

Դասը հագեցած էր , բազմաբովանդակ և ուսանելի:Այն համապատասխանում էր դասանյութին ներկայացվող պահանջներին:

9.Կահավորվածությունը՝ գերազանց:
10. Ներկաները. Տնօրեն ՝ Մ.Գանդալյան ,ԴԱԿ՝ Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան, դասվար՝ Մ. Գրիգորյան, , անգլերենի ուսուցչուհի՝ Մ. Օսիպյան, բնագիտության ուսուցչուհի ՝ Մ.Ավագյան,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյան:

 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 800 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar