Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 11 » Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից
20:17
Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից
1.Օրվա իրադարձությունը՝ Բաց դաս:
2.Առարկան Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը Ա. Բիտով <<Մատենադարան>>:
4.Կատարման ժամկետը՝ 11.04.2017թ.
5.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
6. Ուսուցիչ՝ Մ. Ադամյան:
7.Նպատակ /ներ/ ը.
Ø Իմանա Մատենադարանի դերն ու նշանակությունը:
Ø Ճանաչի այն՝   որպես ճարտարապետական կառույց:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյանը դասը սկսեց մտագրոհով՝ թեմայի շուրջ հարցեր ուղղելով աշակերտներին: Այնուհետև դիտեցին տեսանյութ Մատենադարանի մասին, որից հետո ուսուցչուհին կարդաց նոր դասը, դուրս գրեցին անհասկանալի բառերը: Աշակերտներին հաղորդվեց լրացուցիչ նյութ, այնուհետև հայտորոշիչ թեստի օգնությամբ ստուգվեց, թե աշակերտներն ինչ իմացան Մատենադարանի մասին: Վերջում հանձնարարվեց տնային աշխատանք:
9.Կահավորվածությունը՝ լավ:
10. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴԱԿ՝ Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան, դասվարներ՝ Ա. Պողոսյան, Մ. Գրիգորյան, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Ն. Բադալյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ. Օսիպյան:
 
 
 
 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 574 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar