12:53 Բաց դաս <<Մայրենի>> առարկայից | |
1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս: 2.Առարկան՝ Մայրենի: 3.Դասի թեման/ վերնագիրը՝ Քաջ Անդրանիկ: 4.Կատարման ժամկետը՝ 09,03,2017թ.: 5.Պատասխանատուն՝ առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա.Պողոսյան: 6. Ուսուցիչ՝ Ա.Պողոսյան: 7.Նպատակ /ներ/ ը.
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 2017թ. մարտի 9-ին 3-րդ դասարանի դասվար Ա.Պողոսյանը <<Մայրենի>> առարկայից <<Քաջ Անդրանիկ>> դասն անցկացրեց Անդրանիկ Օզանյանին նվիրված <<Երիցս փառք հայոց զորավարին>> ցուցատախտակի մոտ: Աշակերտները ներկայացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքը, արտասանեցին Գուսան Համազասպի <<Քաջ Անդրանիկ>> բանաստեղծությունը, իսկ վերջում կարևորեցին Գարեգին Նժդեհի հետևյալ տողերը. <<Բավական չէ՛ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել>>: Ա.Պողոսյանը բացի դասանյութից , կարողացավ ցուցատախտակում ներառված լրացուցիչ տեղեկությունները հաղորդել աշակերտներին: Դասը տպավորիչ էր, յուրօրինակ և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: 9.Կահավորվածությունը՝ լավ: 10. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |