21:31 Բաց դաս Բնագիտությունից | |
1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս: 2.Առարկան Բնագիտություն: 3.Դասի թեման/վերնագիրը Մթնոլորտ /Քամի: 4.Կատարման ժամկետը՝ 17.03.2017թ.: 5.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ա.Պողոսյան: 6. Ուսուցիչ՝ Մ.Ավագյան: 7.Նպատակ /ներ/ ը.
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Ուսուցչուհի Մ.Ավագյանը անդրադարձավ նախորդ երեք դասերին առնչվող առանցքային հարցերին՝ ներառարկայական կապ ստեղծելով նոր դասանյութի հետ, այնուհետև ընթերցեց Հովհաննես Թումանյանի <<Քամի>> բանաստեղծությունը՝ միջառարկայական կապ ստեղծելով <<Մայրենի>> առարկայի հետ: Նոր նյութի մատուցումը ուսուցչուհին իրականացրեց դասախոսությամբ՝ զուգահեռ օգտագործելով պաստառներ, բերելով առօրյա օրինակներ: Ուսումնական նյութն ամփոփեց գրատախտակին գծելով դասի համապատասխան սխեման: Աշակերտներին տրվեց հայտորոշիչ թեստ, ըստ որի պարզվեց, թե յուրաքանչյուր աշակերտ որքանով է յուրացրել նոր նյութը: Դասի վերջում բնագիտության ուսուցչուհի Մ.Ավագյանը լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց քամու տեսակների, նշանակության և ազդեցության մասին: 9.Կահավորվածությունը՝ լավ: 10. Ներկաները. Տնօրեն՝ Մ.Գանդալյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ա.Պողոսյան և ուսուցիչներ՝ Մ.Գրիգորյան, Ն.Բադալյան:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |