<< ABC PARTY>>
Եղեգի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր.անգլերենից այբուբենի տոն՝ դաս-միջոցառման ձևաչափով: Անգլեր
ենի ուսուցչուհի Մ.Օսիպյանը, հանդես գալով ողջույնի խոսքով,ներկայացրեց դաս-միջոցառման նպատակը և աշակերտների գրանցած հաջողություններն անգլերենից: Աշակերտներն անգլերենով ողջունեցին, արտասանեցին, երգեցին,բեմադրեցին հեքիաթներ, ինչպես նաև ներկայացան պարային կատարումներով՝ ի ցույց դնելով իրենց բեմական արտահայտիչ խոսքն ու դերասանական ձիրքը: Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ, իսկ ներկաները հիացած էին փոքրիկների ակտիվ կատարումներից: Միջոցառման ավարտին աշակերտները խոստացան լինել ուսման մեջ առաջավոր՝ հարստացնելով ձեռք բերած գիտելիքները: Իր սաներին մաղթանքներ հղեց ուսուցչուհի Մ. Օսիպյանը: Շնորհավորական խոսքերով հանդես եկավ տնօրեն Մ.Գանդալյանը՝ աշակերտներին շնորհելով գրաճանաչության վկայականներ: Մաղթանքներին միացավ 3-րդ դասարանի ծնող Հայկուհի Սանասարյանը: