Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17 » ,,Ա,, հնչյուն-տառի ամրապնդում:
21:56
,,Ա,, հնչյուն-տառի ամրապնդում:

1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս :

2.Առարկան ՝ Մայրենի: 3.Դասի թեման/ վերնագիրը՝ <<Ա>> հնչյուն – տառի ամրապնդում: 4.Կատարման ժակետը` 17.10.2017թ.: 5.Պատասխանատուն՝ առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ինգա Թևանյան:

6. Ուսուցիչ՝ դասվար ` Վիկտորյա Մինասյան: 7.Նպատակ /ներ/ ը. . Ծանոթացնել Ա հնչյունին և նրա տպագիր ու ձեռագիր տառերին:

.Ամրապնդել նախաայբբենական շրջանում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները,պատմություն-նախադասություն-բառ-վանկ-հնչյուն շղթայի իմացությունը, միավանկ և բազմավանկ բառերը,ձայնավոր և բաղաձայն հնչյունները տարբերակելու, բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողությունները:

.Վայելչագրության կանոններին համապատասխան ուսուցանել ձեռագիր <<Աա >>տառերը:

. Զարգացնել բանավոր խոսք կառուցելու կարողությունը:

.Զարգացնել բառի հնչյունային ու վանկային վերլուծություններ կատարելու կարողությունը:

.Հետաքրքրություն առաջացնել գրել-կարդալու անհրաժեշտության և կարևորության հանդեպ:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Եղեգի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների համար յուրահատուկ և նշանակալից օր էր:Գեղեցիկ ձևավորված դասասենյակում դասվար Վիկտորյա Մինասյանը ողջունեց բոլորին՝ նշելով,որ օրը տոնական է և նվիրված Ա հնչյուն-տառի տարեդարձին ,ինչը կրտսեր դպրոցականների համար մի նոր ճանապարհ է հարթում դեպի տառաճանաչության մեծ աշխարհ:1-ին դասարանցիները հանդես եկան արտասանությամբ,երգերով՝ կարևորելով հայ առաջին ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի ավանդը գրերի ստեղծման գործում:Որպես ֆիզկուլտդադար՝ կատարեցին <<Մեր ձեռքերն են աջ և ձախ>> խաղը:Նրանք, համակարգելով և ամրապնդելով իրենց ունեցած գիտելիքները <<Ա>> հնչյուն –տառի վերաբերյալ ,քարտային աշխատանքի միջոցով կարողացան բառերը ենթարկել հնչյունային վերլուծության, վանկատել, <<Պատմություն- հնչյուն>> ցուցապաստառի օգնությամբ կառուցեցին նախադասություններ:Աշխատանքն ավարտելուց հետո, գրատախտակին դասվարի օգնությամբ սովորեցին Ա հնչյուն-տառի գրելաձևը:Ի մի բերելով և ամփոփելով Ա տառի վերաբերյալ նյութը՝ դասվարն աշակերտներին նոր բառեր և արտահայտություններ սովորեցրեց` հարստացնելով նրանց բառապաշարը: Վերջում աշակերտները համտեսեցին Ա հնչյունտառի տեսքով համեղ բլիթները:

9.Կահավորվածությունը՝ գերազանց:

10. Ներկաները. ԴԱԿ՝ Ն.Իսակյան , առարկայական մեթոդմիավորման նախագահ` Ի. Թևանյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ ՝ Մ.Կոստանյան, ,հայոց լեզվի ուսուցչուհի ՝ Մ.Ադամյան, ֆիզիկայի ուսուցչուհի ՝Ս.Սարգսյան:

 

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1172 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar