Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20 » Ընթերցանության օլիմպիադա-2017
23:29
Ընթերցանության օլիմպիադա-2017

2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում մեկնարկեց <<Ընթերցանության օլիմպիադա- 2017>> -ի դպրոցական փուլը:Չնայած այն նախատեսված էր 6-րդ դասարանի աշակերտների համար,սակայն մասնակցության մեծ ցանկություն էին հայտնել նաև կրտսեր դպրոցի մյուս սովորողները:Մինչ մրցույթի սկսվելը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը ներկայացրեց աֆորիզմներ գրքի և ընթերցանության մասին: Նախապես ընտրված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտներն ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական ստեղծագործություններից առնվազը տասը տող,որից հետո՝ 2-րդ փուլի համար տրվեց անծանոթ տեքստ:Առավելագույն միավորներ հավաքած աշակերտները՝ Արամ Պողոսյանն ու Նարեկ Ավանեսյանը, խրախուսվեցին՝ ստանալով հեքիաթների և առակների գրքեր: Օլիմպիադային ներկա էին դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, գրադարանավար Ն. Իսակյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 428 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar