Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 25 » Խաղ - մրցույթ
23:25
Խաղ - մրցույթ

2017թ. ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Հայոց լեզու>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը նախաձեռնել էր խաղ-մրցույթ, որի նպատակն էր հարստացնել աշակերտների բառապաշարը և ամրապնդել գիտելիքները:Խաղ-մրցույթն ընդգրկում է հարցեր և տրամաբանական առաջադրանքներ հայոց լեզվից և գրականությունից՝ <<Օգնիր գուշակել բառը>>, <<Համապատասխանեցնել շրջասույթները գրողների հետ>>,

<<Նշանակետ>>,<<Խառնաշփոթ>>, <<Գուշակիր մեղեդին՝ նշելով հեղինակին ու ստեղծագործությունը>>,<<Ո՞վ է պատկերված նկարում.նշել երեք ստեղծագործություն>>, <<Ճշգրիտ պատասխան՝ մեկ բառով>>: Նախօրոք ձևավորված թիմերը մրցեցին ութ փուլերում, իսկ առավելագույն միավորներ հավաքած <<Գիտունիկներ>> թիմը տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի:

Վերջում Մ.Կոստանյանը կոչ արեց աշակերտներին առավելագույնս ուսումնասիրել հայոց լեզուն՝ մեջբերելով Ջ.Բայրոնի խոսքերը. <<Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն>>:

 


 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 446 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar