Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 18 » ,,Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում
22:19
,,Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:

 2.Անվանումը՝ <<Սովորել պատմությունից >>:

 3.Կատարման ժակետը  18.01.2017թ.:

 4.Պատասխանատուն՝     Հումանիտար  մեթոդմիավորման  նախագահ Մ.Կոստանյան:

 5. Կազմակերպիչ /ներ/ը՝    պատմության և աշխարհագրության ուսուցչուհի Ա.Առաքելյան:

 6.Նպատակ /ները.   

  . Հետաքրքրություն առաջացնել <<Համաշխարհային պատմություն>> առարկայի նկատմամբ:

· .Լրացուցիչ  տեղեկություններ ստանալ համաշխարհային պատմության

նշանավոր դեմքերի կյանքի և գործունեության մասին:

 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և 

այլն /: 

  Եղեգի  միջնակարգ  դպրոցում 18.01.2017թ. <<Սովորել պատմությունից >> ցուցատախտակի թարմացումը  նվիրված  էր իտալացի  աստղաբաշխ և ֆիզիկոս  Գալիլեո Գալիլեյին, Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտին  և առեղծվածային հանճար , Վերածննդի  նշանավոր գործիչ Լեոնարդո դա Վինչիին: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը  ներկայացրեց  Գալիլեյին՝ որպես մի անձնավորություն , որ դեռևս 16-րդ դարում  կարծում  էր, որ Երկիրը պտտվում է  Արեգակի շուրջը, բայց  դատապարտվեց  հերետիկոսության  մեջ: Այնուհետև  աշակերտները ներկայացրեցին զարմանալի  փաստեր  Ն. Բոնապարտի և  Լեոնարդո դա  Վինչիի  մասին: Հատկապես հետաքրքրություն  առաջացրեցին  դա Վինչիի կյանքի և գործունեության չբացահայտված  կողմերը:

8.Կահավորվածությունը՝     լավ:

 9.Մասնակցում էին ՝    7-10-րդ   դասարանների աշակերտները:

 10. Ներկաները՝  դպրոցի տնօրեն Մ.Գանդալյան,ուսուցիչներ,աշակերտներ:

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 402 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar