Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 28 » ՇՐՋԱՆԱՎԱՐԱՏ-2017
00:23
ՇՐՋԱՆԱՎԱՐԱՏ-2017

Վերջին զանգ…վերջին դաս…Եղեգի միջնակարգ դպրոց,նոր շուք ու ճոխություն, անսպառ հույզեր ու ջերմություն … երկու շրջանավարտ՝ 12 տարվա գիտելիքների մեծ ժառանգություն ստացած, կայացած , լավատես, իրական հայացքներով ինքնավստահ նայում են նոր կյանքի աչքերին և մեղմորեն ժպտում: Դպրոցի բակը նորովի էր պճնվել ՝ վերջին անգամ դիմավորելու և հաղթական ծափողջյուններով ճանապարհելու իր սաներին: Ողջյունի խոսքերով հանդես եկան դասղեկ Հ.Գրիգորյանը, տնօրեն Մ.Գանդալյանը, ով ընթերցեց նաև Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի ուղերձը շրջանավարտներին:Նրանց ողջունեցին և շնորհավորեցին նաև համայնքապետ Վ.Մարկոսյանը, ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանը: Դպրոց մտնելու իրավունքն առաջինը տրվեց 12-րդ դասարանցիներին, իսկ արդեն հանդիսությունների շքեղ սրահում տեղի ունեցավ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը: Դասղեկը վերհուշով անդրադարձավ իր սաների՝ Սեյրանի և Սամվելի մանկությանը, պատանեկությանը՝ մեկ առ մեկ ներկայացնելով 12 տարիների ընթացքում նրանց ձեռքբերածն ու ստացած պատվոգրերը: Շրջանավարտները հետաքրքիր հումորային, երաժշտական համարներով, ազգային երգ ու պարով ներկաներին դրական լիցքեր տվեցին:Իրենց ջերմ խոսքերով նրանց ոգևորեցին կրտսեր և միջին դպրոցի աշակերտները: Շրջանավարտները գիտելիքի բանալին, նվերներ և <<երազանքների արկղիկ>> հանձնեցին դպրոցի միակ առաջին դասարանցուն:Երախտիքի, շնորհավորանքի և հրաժեշտի խոսքեր հղեցին ուսուցիչներին՝մաղթելով արևշատություն և ամենայն բարիք:

 

Միջոցառման ավարտին տնօրեն Մ.Գանդալյանը,դասղեկ Հ.Գրիգորյանը կրկին շնորհավորեցին Սեյրանին ու Սամվելին՝ մաղթելով բարի երթ ու միայն հաղթանակներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 492 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar