Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 14 » Քննարկում – բանավեճ ,, Կարծրատիպերի հայտնաբերում,, թեմայի շուրջ:
22:54
Քննարկում – բանավեճ ,, Կարծրատիպերի հայտնաբերում,, թեմայի շուրջ:

2017թվականի փետրվարի 14-ին ԱԽ <<Կայուն զարգացման >> հանձնախմբի անդամները կազմակերպեցին քննարկում – բանավեճ <<Կարծրատիպերի հայտնաբերում>> թեմայի շուրջ: Նպատակն էր բացահայտել ՝ ի°նչ է կարծրատիպը, ինչպիսի° ազդեցություն այն կարող է ունենալ մարդկանց վրա և գտնել կարծրատիպերի վերացման հնարավոր ուղիներ: Անդրադառնալով Ռալֆ Վալդո Էմերսոնի հետևյալ խոսքերին՝ <<Մարդիկ տեսնում են սոսկ այն , ինչ իրենք պատրաստ են տեսնել >> , ԴԱԿ Ն. Իսակյանը և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանը փորձեցին հարցերով և աշակերտների արտահայտած կարծիքներով մեկնաբանել այս խոսքերը:Այնուհետև աշակերտները խմբով դուրս բերեցին <<Կարծրատիպ >> հասկացության սահմանումը . <<Կարծրատիպը մի խումբ մարդկանց արմատավորված կարծիքն է որևէ երևույթի կամ մարդկանց խմբի մասին, որը տարածվում է հասարակության վրա , հաստատվում մարդկանց մտածելակերպում և վերածվում համընդհանուր կարծիքի>>:

Աշակերտները թվարկեցին կարծրատիպերի որոշ տեսակներ / դրական կամ անվնաս, բացասական , գենդերային, էթնիկ/, տվեցին իրենց մեկնաբանումները և կարծիքներ փոխանակեցին դրանց շուրջ:

Քննարկումը հաջողված էր, այն անցավ առողջ մթնոլորտում և ծառայեց իր նպատակին , քանի որ թեման արդիական էր , այն հետաքրքրեց աշակերտներին , և նրանք դրսևորեցին ակտիվություն՝ ինքնուրույն ներկայացնելով ի
րենց կարծիքները , օրինակներ բերելով նաև առօրյա կյանքից:

 



 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 318 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar