Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 11 » ,, Прощай,Азбука! ’’
19:44
,, Прощай,Азбука! ’’

 

,, Прощай,Азбука! ’’

2017 թվականի ապրիլի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ այբուբենի տոն` ռուսաց լեզվից : Հանդիսությունների սրահն աչքի էր ընկնում ճաշակով և յուրահատուկ ձևավորմամբ, ինչը նախապատրաստում էր տոնական բարձր տրամադրության: 7-րդ դասարանի աշակերտ Ա. Պողոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով`ոգևորելով և բեմահարթակ հրավիրելով 2-րդ դասարանի աշակերտներին: Նրանք արտասանեցին և երգեցին `հիացմունք պատճառելով ներկաներին, իսկ թզուկ-հերոսների կերպարներով ներկայացրին հետաքրքիր պար: Աշակերտներին իրենց ներկայությամբ և արտասանական խոսքով էլ ավելի ոգեշնչեցին 3-րդ,4-րդ և 5-րդ դասարանների աշակերտները:Միջոցառման ավարտին ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ. Գրիգորյանը շնորհավորեց իր սաներին տոնի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթահարելի բարձունքներ ուսման մեջ: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը`գրաճանաչության վկայագրեր հանձնելով աշակերտներին:

Վերջում ծնողների նախաձեռնությամբ պատրաստված տորթը հրավառության ներքո կտրվեց աշակերտների և ուսուցչի կողմից:

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


                                 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 445 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar