Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 7 » Փրկության տապան՝ մեսրոպյան այբուբեն
12:38
Փրկության տապան՝ մեսրոպյան այբուբեն

Ապրիլի 6-ին մաշտոցյան շունչն էր թևածում Եղեգի միջնակարգ դպրոցում :Իր առաջին գրքին ՝ <<Այբբենարան>> -ին , հրաժեշտ էր տալիս դպրոցի միակ առաջին դասարանցին ՝ Թաթուլ Գաբրիելյանը ՝ դասընկերների ընկերակցությամբ :Գեղեցիկ զարդարված բեմում ելույթ էր ունենում 8 ամիս առաջ դպրոցի շեմին ոտք դրած թոթովախոս մանուկը:Ներկա գտնվող հյուրերը մտովի տեղափոխվեցին 5-րդ դար , երբ Մաշտոցը Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի աջակցությամբ ստեղծեց հայոց տառերը, որոնք հետագայում դարձան հայ ժողովրդի լինելության և պահպանման զինվորները:Աշակերտները իրենց ասմունքով , պարով , բեմադրությամբ , հայոց գրերին նվիրված երգերով վկայեցին , որ գրաճանաչ են և պատրաստ են իրենց գիրը սերտելու ՝ պահպանելու մշակույթը , ճանաչելու և հպարտանալու իրենց նախնիների սխրանքներով ու սերունդներին թողած դասերով ու խորհուրդներով :

Ներկաները տպավորված ու հիացած էին աշակերտների ակտիվ ելույթներով :Դասվար Անուշ Պողոսյանը միջոցառման վերջում շնորհավորեց իր սանին ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ :Շնորհավորանքներին միացավ նաև աշակերտի ծնող ՝ Աշխեն Գաբրիելյանը :

Սիլվա Կապուտիկյանի << Հայ պատանու երդումը մայրենի լեզվին >> բանաստեղծությամբ տեղի ունեցավ երդման արարողությունը, և տնօրեն Մերի Գանդալյանը Թաթուլ Գաբրիելյանին շնորհեց տառաճանաչության վկայական: Նա հիացել էր գեղեցիկ հանդեսով և համոզված էր , որ 1-ին դասարանցին կհաղթահարի բարդ ու դժվար ուղին , քանի որ արդեն տառաճանաչ և գրաճանաչ է :

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 674 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar