Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 24 » ,, Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի ,, ցուցատախտակի թարմացում:
23:15
,, Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի ,, ցուցատախտակի թարմացում:

2017թ. փետրվարի 21 –ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի>> ցուցատախտակի թարմացում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Այբբենական աղոթքով սկսվեց միջոցառումը,որից հետո հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը, մեջբերելով Հ.Թումանյանի խոսքերը, նշեց, որ մեր մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունենալով ՝ հանդիսանում է պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին:Այնուհետև 12 –րդ դասարանի աշակերտ Ս.Խաչատրյանը ներկայացրեց մայրենիի՝ որպես միջազգային օր հռչակվելու նախապատվությունը: Մասնակից աշակերտներն արտահայտիչ ասմունքով գովերգեցին մայրենի լեզուն՝ ներկայացնելով նաև իրենց

ստեղծագործությունները , որոնք գեղեցիկ ձևավորմամբ ամրացված էին ցուցատախտակին:

Վերջում աշակերտներից ամեն մեկը յուրովի բնորոշեց մայրենին՝ արևահամ,քաղցրաբառ, հնամենի, շքեղաշուք, մեծապատիվ,մշտարթուն,բազմաչարչար:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 374 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar