Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 25 » Միջոցառում՝ նվիրված Վահե Հայկին 120-ամյակին
21:53
Միջոցառում՝ նվիրված Վահե Հայկին 120-ամյակին

   

Մայիսի 13-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Վահե Հայկի 120 –ամյակին, «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցի անձնակազմից:

Ցերեկույթի, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը»ծրագրի շրջանակում,  նպատակներն էին աշակերտներին ծանոթացնել Վահե Հայկի դերին սփյուռքահայ գրականության մեջ, նրա ստեղծագործություններին և դրանց խրատադաստիարակչական  բովանդակությանը:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ  Ա.Մնացականյանը  և 9-րդ դասարանի դասղեկ Մ. Օսիպյանը իրենց ողջույնի խոսքում նշեցին, որ սփյուռքահայ  գրականությունը  կարոտի, հայրենաբաղձության, ձուլման դեմ պայքարող գրականություն լինելուց բացի դառնում է նաև համամարդկային արժեքներ կերտող, սփյուռքահայ մարդուն համամարդկային ինքնատիպ դիմագծերով արտացոլող գրականություն:

Եվ  հենց սփյուռքահայ գրողներ Համաստեղի, Հակոբ Մնձուրու, Գրիգոր Զոհրապի, Սրբուհի Տյուսաբի  և  այլոց կողքին իր  գրական մնայուն դերն ունի նաև  սփյուռքահայ գրող, խմբագիր, բանասեր  և պատմաբան Վահե Ակրտիչի Տինճյանը: Նրանք սալիկահանդեսի  միջոցով  ներկայացրեցին Վահե Հայկի կենսագրությունը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը,  ցուցադրեցին «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը» ժողավածուի պատկերազարդ էջերից:

Այնուհետև  աշակերտները բեմադրեցին  «Վերը Աստված կա, Կարապետ» պատմվածքը, որտեղ նկարագրվում   է ծնողական հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը   և որդիական ապերախտությունը:

Հուզիչ էր բեմականացված   պատմվածքի վերջաբանը, որն ուղեկցվեց  ՀՀ ժողարտիստ Հովհաննես Բադալյանի «Հայր իմ» երգի ներքո: Մաքուր և արտահայտիչ  էր աշակերտների արևմտահայերեն խոսքը: Միջոցառման վերջում  հնչեցին   բարոյահոգեբանական  խրատաներ:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 275 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar