Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 17 » ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում:
21:46
,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:

2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:

3.Կատարման ժակետը`   1701.2017թ.:

4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան:

6.Նպատակ /ներ/ ը. 

. Իմանան հունվար  ամսվա  ծնված մեր  մեծերին:

.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու,

անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության

գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին 

  լուսանկարներով , առկա նկարներով:

.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան

Պարույր Սևակի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի,

ընկերների մասին;  

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի

կենսագործումը և այլն/:

Աշակերտները   ներկայացրեցին   Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը,

նրա կյանքից  մեջբերեցին  հետաքրքիր դեպքեր, ընթերցեցին Սևակի  նամակներից՝

ուղղված  իր  սիրելի  Սուլամիթային,  նկարների  միջոցով  ցուցադրեցին  Սևակի 

տունը  հայրենի  գյուղում՝  Զանգակատանը,  հուշակոթողը,  որը  կանգնեցված է 

ավտովթարի   վայրում՝  Պարույր  Սևակ  գյուղում,  նրա անունը  կրող  դպրոցի 

խորշում  գտնվող  հուշարձանը,  ինչպես  նաև՝  լուսանկարներ  աշխատանքի 

ժամանակ,  ընկերների հետ: Վերջում  10-րդ  դասարանի  աշակերտուհի  Սվետլանա

Գրիգորյանը,  սևակյան  ոգով  ներշնչված,  հանդես  եկավ 

արտահայտիչ  ասմունքով:

8.Կահավորվածությունը՝ գերազանց:

9.Մասնակցում էին     4-12–րդ դասարանների աշակերտները:

10. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։

     

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 359 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar