Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 30 » Մեծն Կոմիտասի 145 ամյակը և մարզահրապարակի բացումը
17:56
Մեծն Կոմիտասի 145 ամյակը և մարզահրապարակի բացումը

Ս/թ հոկտեմբերի 16-ը  Եղեգի միջնակարգ դպրոցի համար հանդիսավոր և պատասխանատու օր էր: Դպրոցը տոնում էր Մեծն Կոմիտասի 145 ամյակը և կազմակերպել էր մարզահրապարակի բացումը: Միջոցառմանը ներկա էր դպրոցի  տնօրեն  Մերի Գանդալյանը, համայնքի ղեկավար Վյաչեսլավ Մարկոսյանը, Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրեն Վարդան Իվանյանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու  հայր Վահանը , Դավիթ-Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիելյանը , համայնքի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և համայնքի բնակիչները :  

 

Աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի կենսագրությունը, երգեցին նրա  երգերից, լսեցին  Կոմիտասի ձայնը և այլ ձայնագրություններ:Միջոցառման վերջում աշակերտների համար   Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու  հայր Վահանը երգեց Կոմիտասի երգերից: Այնուհետև հանդիսավոր տեղի ունեցավ մարզահրապարակ բացումը, կարմիր ժապավենը կտրեցին  համայնքապետը և Վորլդ Վիժն Կապանի ՏԶԾ-ի տնօրենը:  Աշակետները կատարեցին  ցուցադրական համարներ  մարզաձևերից:

Համայնքը ուրախ էր, քանի որ  ստեղծվել էր  երեխաների համար ժամանցի և հանգստի գոտի:

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 515 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar