Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 19 » ,,Մայիսյան մեծագույն սխրանքը ,,
23:01
,,Մայիսյան մեծագույն սխրանքը ,,

  

Միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին 

,,Մայիսյան մեծագույն սխրանքը ,,

Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյանի և զինղեկ Ժ. Մինասյանի  ողջույնի ու շնորհավորական խոսքերով մեկնարկվեց տոնական միջոցառման սկիզբը` նվիրված Արցախյան ազատամարտի մեծագույն սխրանքի` Շուշիի ազատագրման 25-ամյակին: Շուշիի հաղթանակը  հայ ժողովրդի համար ապրելու ու արարելու, ինքնության ու հարատևության համար հաղթանակների խորհրդանիշ է : Այն հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից,  կատարյալ հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Աշակերտներն արտասանեցին՝ փառաբանելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու ոգին,  հայրենասիրական երգերով գովաբանեցին հող հայրենին և նրա հերոս զավակների սխրանքները, հանդես եկան նաև  ազգագրական պարային կատարումներով: Այնուհետև ցուցադրվեց  Շուշիի ազատագրման մարտական գործողության վերաբերյալ տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով  հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը և   Կապանի զինկոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սմբատ Դադոյանը:

 

  

 

 

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 492 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar