Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 23 » << Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության >> ցուցատախտակի թարմացում:
23:45
<< Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության >> ցուցատախտակի թարմացում:

 

 

 

 

 

 

<< Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության >>

ցուցատախտակի թարմացում:

<<Մայրենի >> առարկայի ցուցատախտակի թարմացումը նվիրված էր Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 148-ամյակին :Դասվար Անուշ Պողոսյանն իր բացման խոսքում նշեց, որ <<կա Մեծարենց , կա Տերյան , և բազում այլ պոետներ կան , բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր

քերթության>> , որից հետո կրտսեր դպրոցի աշակերտները ներկայացրեցին Թումանյանի կյանքն ու անցած ուղին:Արտասանեցին քառյակներ ՝ խոսելով զուլալ , մաքրամաքուր թումանյանական բառ ու բանով : Այնուհետև աշակերտները նշեցին, որ Հովհաննես Թումանյանը մեծ ավանդ է թողել բոլոր սերունդներին , և նրանք հպարտ են , որ մեծանում են Թումանյանական ոգով , որտեղ թագավորում է միայն բարին: 3-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Գաբրիելյանը ընթերցեց իր գրած շարադրությունը , որտեղ նշել էր , որ շատ է սիրում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, որոնք ուսուցողական և դաստիարակչական բնույթ ունեն: Անուշ Պողոսյանը վերջում հավելեց, որ Թումանյանի յուրաքանչյուր մեկ բառ մի աշխարհ է . այս շեշտադրումով էլ առաջնորդվում են Եղեգի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները:

 



 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 466 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar