Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » <<Մեր մեծերը-2016>> շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ , հայ գրականության <<թուխ Արամազդ>> Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:
19:27
<<Մեր մեծերը-2016>> շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ , հայ գրականության <<թուխ Արամազդ>> Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:

2016թ. նոյեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված <<Մեր մեծերը-2016>> շարքում տեղ գտած հայ վշտի մեծ երգիչ , հայ գրականության <<թուխ Արամազդ>>  Ավետիս Ահարոնյանի 150-ամյակին:

Ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Գրիգորյանը միջոցառումն սկսեցին Ավետիս Ահարոնյանի խոսքերով, իսկ 12-րդ դասարանի աշակերտ Սեյրան Խաչատրյանը հանդես եկավ ազատության ճանապարհի  մեծ երգչի` Ավետիս Ահարոնյանի մարգարեաշունչ պատգամով. << Կատարյալ ազգը քաղաքակիրթ պիտի լինի և հերոսական միաժամանակ: Վայ այն ազգին` որ մեռնել ու մեռցնել չգիտե մի վսեմ գաղափարի համար>>:

Այնուհետև միջոցառման ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված Ավետիս Ահարոնյանի կյանքին և գործունեությանը: 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը և 8-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ծանոթացրեցին Ավետիս Ահարոնյանի <<Լռություն>> և <<Մենավոր ծառը>> ստեղծագործությունների բովանդականությանը: Միջոցառումն ավարտվեց  հայոց վշտի և ազատության անզուգական երգչի հետևյալ խոսքերով. <<…Ես հավատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, որովհետև Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացոց հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայու՜մ է ճամփաներին>>:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 166 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar