Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 17 » <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> դասղեկի բաց ժամ
23:12
<<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> դասղեկի բաց ժամ

2014թվականի նոյեմբերի   17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում >> ծրագրի շրջանակներում իրականացվեց համընդհանուր դասղեկի բաց ժամ: Ծրագիրը նպատակ ուներ  դպրոցականներին տալ  ոչ թե պատրաստի դեղատոմսեր այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, , այլ հաղորդել  , փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ , խթանել նրա ինքնուրույն ու ստեղծագործական մտածողությունը կոնկրետ  կոնֆլիկտային իրավիճակը կառավարելու համար:Ծրագրի  դասընթացի  շրջանակներում դասղեկներն  ընդգրկել էին դպրոցի բոլոր աշակերտներին: Ըստ դասարանների՝  ընտրել էին թեմաներ : Երկշաբաթյա ուսուցումից հետո  դպրոցում կազմակերպված դասղեկի ժամին բոլոր դասղեկներն  իրենց դասղեկական դասարանի աշակերտների հետ մեծ պատրաստականությամբ  տեսականորեն և գործնականորեն  ներկայացրեցին   իրենց թեմաները: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին  թեմաների  քննարկմանը , ազատ արտահայտելով իրենց կարծիքները: Նրանք ձեռք  են բերել կայուն գիտելիքներ , որոնք <<կկիրառեն>> իրենց առօրյա կյանքում և ցանկացած կոնֆլիկտային  իրավիճակներում կկարողանան հեշտությամբ գտնել կոնֆլիկտի լուծման հնարավոր ելքերը , առավել ևս  հաղթանակ-հաղթանակ լուծման տարբերակը:

  

Դիտումներ: 846 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar