Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17 » Ռուբեն Մամուլյան - 120
20:49
Ռուբեն Մամուլյան - 120

                      

 

 

 

 

 

 

 

Ռուբեն Մամուլյան - 120

 

2017 թ. հոկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում <<Մեր մեծերը-2017>> ծրագրի շրջանակներում կայացավ <<Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը` Ռուբեն Մամուլյան>> խորագրով միջոցառում՝ նվիրված ամերիկահայ նշանավոր ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի 120-ամյակին: Միջոցառման սկզբում ուսուցչուհիներ Մ. Օսիպյանը և Ս. Սարգսյանը կարևորեցին հայազգի նշանավոր գործիչներին ճանաչելն ու բարձր գնահատանքի արժանացնելը՝ առանձնացնելով Ռ.Մամուլյանին, ով համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական կինոռեժիսորներից մեկը: Այնուհետև ներկաները դիտեցին Ռուբեն Մամուլյանի մասին պատմող վավերագրական տեսանյութ, որից հետո ցուցադրվեց նրա կյանքը և ստեղծագործական անցած հարուստ ճանապարհը ներկայացնող տեսաֆիլմ՝ աշակերտների արտակադրային ձայներով:Ի ցույց դրվեցին նաև Ռուբեն Մամուլյանի ռեժիսորական աշխատանքի գլուխգործոցներից հատվածներ, որոնք փոխեցին հոլիվուդի պատմությունը՝ «Մետաքսե գուլպաներ» (1957 թ., կինոպատմության առաջին լայնէկրան ֆիլմը), «Երգ երգոց» (1933 թ., գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ) , «Քրիստինա թագուհին» (1933 թ., գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Զորրոյի նշանը» (1940 թ., գլխավոր դերերում՝ Թայրոն Փաուեր և Լինդա Դարնել) արկածային կինոնկար, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է և «Կլեոպատրա» ֆիլմից հատված (գլխավոր դերում Էլիզաբեթ Թեյլոր):

Որպես ամփոփում՝ ուսուցչուհիները ևս մեկ անգամ կոչ արեցին աշակերտներին ճանաչել հայազգի նշանավոր ներկայացուցիչներին ,նրանց մասին համացանցում տեղեկություններ հավաքագրել ու հոդվածներ տարածել, որպեսզի հայ երիտասարդը լավ իմանա ու լավ ճանաչի մեր ազգի անունը բարձր պահող անձանց:

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան

Կազմակերպիչներ՝ Մ.Օսիպյան, Ս.Սարգսյան

 

 

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 495 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar