Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 30 » << Աշունն իմ աչքերով >> շարադրության մրցույթ
18:26
<< Աշունն իմ աչքերով >> շարադրության մրցույթ

Եղեգի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մնացականյանը  2014թ-ի հոկտեմբերի 17-ին դպրոցում  անց է կացրել շարադրության մրցույթ՝ <<Աշունն իմ աչքերով>> թեմայով: Մրցույթն անցկացվեց  Կոլեկտիվ ուսուցման եղանակի ՝ Րիվինի հակադարձ մեթոդիկայով:Շարադրության մրցույթի նպատակն էր  զարգացնել աշակերտների ստեղծագործական միտքը, ուսուցանել շարադրության ճիշտ կառուցվածքը, ըստ պլանի հերթական կետերի ՝ օգտագործել հարուստ բառապաշար՝ գործի դնելով նաև նկարագրական  տաղանդը:Եթե մինչ այդ աշակերտները կարծես <<սարսափում էին>> շարադրություն  գրելուց, ապա այս մեթոդիկայով  շարադրություն գրելը  իրավիճակը փոխեց . աշակերտների մեջ ոգևորություն առաջացրեց  թեմայի պատրաստի պլանը, շարադրության բնաբանները, որոնք ընտրված էին   գրողների ՝ աշնան մասին բանաստեղծական տողերից, փոփոխական կազմով զույգային աշխատանքը, որոնք   օժանդակող բնույթ ունեին. առավել դյուրին էին դարձնում շարադրելու ընթացքը:Աշակերտներն աշխատել էին ակտիվությամբ, ինչի գրավականը նրանց բովանդակալից , նկատելի որակական աճով շարադրություններն էին :Լավագույն շարադրություն գրող աշակերտներն արժանացան պատվոգրերի:

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 2810 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar