Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 7 » <<Ա>> տառի շնորհանդես
22:57
<<Ա>> տառի շնորհանդես

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում առաջին դասարանցիների կողմից ինչպես բանակը, զինվորները, Հայոց Այբուբենն էլ յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է, իսկ մեսրոպյան տառերը՝ բոլորը միասին զինվորներ, որոնք օգնել են հային զատելու մյուսներից, պատերազմների ժամանակ հայ զինվորին՝ թշնամուց: Ուրեմն՝ ինչպե՞ս է, որ զինվորներն ունենում են զորահրամանատար, իսկ տառերը ո՞չ: Ահա Այբուբենի զորականն էլ «Ա» տառն է, որը տառերից նաև առաջինն է, որ սերտում են երեխաները, երբ դառնում են դպրոցական ու առաջին անգամ այցելում կրթօջախ: Թերևս հարկ է նաև, որ զորահրամանատար «Ա»-ին տոն նվիրեն, որ բանալի տա սիրելի գնդակի, դրոշակի մյուս բառերի առաջին տառերը սերտելու համար:
Եվ ահա Եղեգի միջնակարգ դպրոցի այս տարվա առաջին դասարանցիներն էլ՝ դասվար Անուշ Պողոսյանի կազմակերպմամբ ու նվիրվածությամբ «Ա» զորական տառ առաջինի շնորհանդեսն էին կազմակերպել: Հավաքվել էին դպրոցի տնօրենությունը՝ Մերի Գանդալյանի գլխավորությամբ, մայրիկներ, հայրիկներ, դասարանում «Ա» տառը ճոճք էր կապել, ու երեխաների համար աշխարհը ծիրանագույն բուրաստան էր: Նրանք ձոներգում էին մեծն «Ա» տառին, նրանով սկսվող արև, աստղիկ, ամպիկ,աքաղաղ և այլ բառերով ու բառակապակցություններով պատկերավոր խոսքեր շռայլում, պարում ու երգում խմբովի:
Դասվար Անուշ Պողոսյանը էլ նրանց հետ էր կարծես մանկացել, հավասարապես շարժումներն էր անում, որ հանկարծ ու որևէ մեկը չշեղի ուշադրությունը, չսխալվի: Չէ՞ որ երեխաներ են, ընդամենը մեկ ամիս ու կես առաջ դպրոց մուտք գործած փոքրիկներ:

 

    

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 875 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar