Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » ,, Լույսի կանթեղ՝ ուսուցիչ ,,
20:24
,, Լույսի կանթեղ՝ ուսուցիչ ,,

2016թ. հոկտեմբերի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված  ՈՒՍՈՒՑՉԻ օրվան:Աշակերտները  բացման խոսքով  ողջունեցին  ուսուցիչներին , ապա  շնորհավորանքներ  և  մաղթանքներ  հղեցին նրանց: Հանդես  եկան  խմբային և   անհատական  կատարումներով՝  փառաբանելով  << ուսուցիչ>> կոչմանն արժանացածների եռանդն ու  վաստակը:  Երգն ու  պարը , զուգահեռ  ցուցադրվող  շնորհանդեսները  հանդիսությունների  դահլիճում ջերմ ու անմիջական մթնոլորտ ստեղծեցին՝ապահովելով բարձր տրամադրությունՄիջոցառման 2-րդ հատվածում ուսուցիչներն մրցեցին՝ իրենց ուժերը փորձելով խոհանոցում՝պատրաստելով աղցան և պատասխանելով խոհանոցային գաղտնիքներին վերաբերող մի շարք հարցերի: Հաղթող թիմին տրվեց խրախուսական նվերՄիջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը՝ բարձր դասելով ուսուցչի դերն ու նշանակությունը կրթության ոլորտում:

Ուստարվա լավագույն ուսուցիչ ճանաչված Ա. Պողոսյանն ու լավագույն դասղեկ Մ.Օսիպյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 448 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar