Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 21 » Հունիսի 21-ը ,,Խաղաղության և աղոթքի,, համաշխարհային օրն է:
21:46
Հունիսի 21-ը ,,Խաղաղության և աղոթքի,, համաշխարհային օրն է:

Հունիսի 21-ը <<Խաղաղության և աղոթքի>> համաշխարհային օրն է: Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը կրում էր <<Խաղաղությո՞ւն ես ուզում, արարի՛ր խաղաղություն>> խորագիրը:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով՝ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Տեր Վահան քահանա Հեբոյանի մասնակցությամբ:

Սալիկահանդեսի , ասույթների և ասացվածքների հարցախույզով և խաղաղության անիվի լրացմամբ մասնակիցներն անդրադարձան խաղաղ կեցության տարբեր տեսանկյուններին և վերլուծեցին հետևյալ հարցերը՝ խաղաղության նշանակությունը, ներքին խաղաղությունն այլ մարդկանց և միջավայրի հետ, խաղաղասեր վարքի ձևավորումը:

Կրտսեր և միջին դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց նկարչության մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> վերնագրով:

Միջոցառման հեղինակները, ներկա ակտիվ մասնակիցներն ու նկարչական մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները Սյունիքի զարգացման ծրագրի՝ <<Վորլդ Վիժնի>> կողմից արժանացան նվերների՝ գրական-գեղարվեստական գրքերի:

Միջոցառումն ավարտվեց աղոթքով և լավատեսական տրամադրությամբ՝ երազելով տեսնել կապույտ, անամպ երկինք և պայծառ արև:

 

Միջոցառմանը ներկա էին Տեր Վահան քահանա Հեբոյանը, Վորլդ Վիժնի Սյունիքի ՏԶԾ-ի ներկայացուցիչ Անուշ Մեժլումյանը, ուսուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 383 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar