Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 27 » ,,Հողիս պաշտպան, հա´յ զինվոր,, խորագրով միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
22:51
,,Հողիս պաշտպան, հա´յ զինվոր,, խորագրով միջոցառում՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
 
 
<<Հողիս պաշտպան, հա´յ զինվոր>> խորագրով միջոցառումը սկսվեց <<Շնորհավոր տոնդ , հա´յ զինվոր >> ցուցատախտակի թարմացմամբ:Սկզբում  զինղեկ Ժորա Մինասյանը ներկայացրեց  հայոց բանակի  կազմավորումը  փուլերով , ինպես   նաև  այդ  գործում մեծ ավանդ  ունեցած  գործիչներին :Այնուհետև  9-րդ դասարանի  աշակերտները  փառաբանման  խոսքեր  հղեցին  հայոց բանակին և  նրա  քաջ նվիրյալներին ՝ հիշելով  նաև քառօրյա  պատերազմում զոհված մարտիկներին : Բոլոր ներկաները, հարգանքի  տուրք  մատուցելով,  կատարեցին մոմավառություն նրանց անմար  հիշատակի համար:

            Այնուհետև հանդիսությունների սրահում տեղի ունեցավ  տոնական միջոցառումը , որն ազդարարվեց  ՀՀ  օրհներգով և դրոշի ներս բերումով:Աշակերտները ողջունելով  և շնորհավորելով  հայոց բանակի  կազմավորման  25 –ամյակը՝  փառք  ու պատիվ  տվեցին  հայոց բանակին, նրա զինվորին ,  զինվոր ծնած մայրերին  ու հայ ժողովրդին:Կարևորելով  հայոց  մեծ  Սպարապետ  Վազգեն Սարգսյանի դերը   հայոց բանակի  ստեղծման  գործում՝ աշակերտները հանդես եկան  նրան նվիրված երգով  ու  ասմունքով , որից հետո  դիտեցին  տեսանյութ, ինչը  բացահայտեց  նրա անցած հաղթական  ուղին:Ավագ դպրոցի  աշակերտներն  ընթերցեցին ստեղծագործությունները ՝  նամակ-շարադրությունները ՝ նվիրված հայ զինվորին և  հայոց բանակին , իսկ կրտսեր  դպրոցի աղջիկները ներկայացան  իրենց  գեղեցիկ  և հուզիչ երգով:

 

Միջոցառման մասնակիցները տոնական բարձր  տրամադրություն  և դրական  լիցքեր փոխանցեցին ներկաներին:Այն ավարտվեց  դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանի շնորհավորական խոսքերով:

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 411 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar