Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 15 » ,,Հետաքրքրաշարժ քիմիա,, ցուցատախտակի բացում
17:35
,,Հետաքրքրաշարժ քիմիա,, ցուցատախտակի բացում

2017 թվականի մայիսի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հետաքրքրաշարժ քիմիա>> խորագրով ցուցատախտակի բացում: Սկզբում քիմիայի ուսուցչուհի Ս.Սարգսյանը տեղեկություններ հայտնեց մետաղների մասին, որից հետո աշակերտները ներկայացրին ՀՀ-ում տարածված մետաղներից ոսկին և պղինձը՝ խոսելով նրանց հատկությունների, նշանակության և տարածվածության մասին: Այնուհետև սալիկահանդեսի և դիտակտիկ նյութերի միջոցով ներկայացրին և ցուցադրեցին պղնձով և ոսկով հարուստ սննդամթերքներ՝ հնդկաձավար, կակաո, պնդուկ, պոպոկ, արևածաղկի սերմեր, քնջութ, շոկոլադ, լոբի և սև պղպեղ: Վերջում դիտեցին տեսանյութ ոսկու հայտնաբերման և ստացման մասին:

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 667 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar