Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 4 » Հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյան - 139
20:31
Հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյան - 139

Միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2017>> ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության եզակի բանաստեղծ, հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյանի 139-ամյակին

Ապրիլի 4-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության <<Մեր մեծերը-2017>> ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության եզակի բանաստեղծ, հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյանի 139-ամյակին:Տեսանյութի դիտումը բացահայտեց Թեքեյանի կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները, քաղաքական և կուսակցական հայացքները, ինչպես նաև ստեղծագործական աշխարհը: Աշակերտները նրան ներկայացրին որպես նրբության մեջ խոր և պարզության մեջ բարդ արվեստագետի, որպես հայ պոեզիայի ամենակատարյալ վարպետի, ում բանաստեղծական աշխարհը գաղտնի պարտեզ է,որտեղ մութ շերտեր շատ կան:Այնուհետև արտասանեցին Թեքեյանի նշանավոր քերթվածները՝ <<Ես սիրեցի>>, <<Անունդ>>, <<Կանձրևե, տղա՛ս…>>, <<Տաղ հայերեն լեզվի>>, <<Քու հիշատակդ այս գիշեր>>:

Շատ կարևոր էր, որ աշակերտներն անդրադարձան նաև Վահան Թեքեյանի և Վահան Տերյանի ստեղծագործական ոճային նմանություններին՝ որպես սիմվոլիստական ուղղության ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին կազմակերպիչ ուսուցիչների կողմից հնչեցին կարծիքներ և մեջբերումներ Թեքեյանի մասին՝ կարևորելով նրա անգնահատելի դերն ու ավանդը հայ և սփյուռքահայ իրականության մեջ, նաև առանձնացրեցին բանաստեղծի հետևյալ մտքերը. <<Ահավասիկ կուզեի շարունակել և ըսել, որ լավագույն սերն ան է, որ լռության մեջ կանցնի…>>:

<<Սրինգը քաղցր է թերևս, քան շեփորի ձայնը բամբ..>>:

Պատասխանատու՝  Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մ. Գանդալյան

Կազմակերպիչներ՝ Մ.Կոստանյան, Հ.Գրիգորյան, Մ.Ադամյան

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 243 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar