Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 21 » Երեխաների իրավունքների միջազգային օր
22:11
Երեխաների իրավունքների միջազգային օր

2016 թվականի  նոյեմբերի  21-ին  Եղեգի  միջնակարգ դպրոցի  ԱԽ <<Տեղեկատվական >> հանձնախումբը  ,համագործակցելով  ԴԱԿ  Ն. Իսակյանի  և  հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանի  հետ, կազմակերպեցին  քննարկում՝ նվիրված  երեխաների  իրավունքների   միջազգային օրվան: Ուսուցչուհի  Ա. Առաքելյանը  ներկայացրեց   1989թ. նոյեմբերի 20-ի  ՄԱԿ-ի  ԳԱ-ի  կողմից  ընդունված  << Երեխաների  իրավունքների  մասին>> կոնվենցիայի հիմնական  դրույթները , որին  1992  թվականի   հունիսի  12-ին  միացել է նաև  Հայաստանը:Այնուհետև  ցուցադրվեց սալիկահանդես ՝ երեխաների  հիմնական  ու  անքակտելի  իրավունքների  մասին: Ներկա  էր  տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներն  ու  աշակերտները:
 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 451 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar