Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 23 » Եղեգի միջնակարգ դպրոցի ,, Արևի ջերմ ճառագայթներ ,, աշակերտական խորհրդի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքների ամփոփում
21:07
Եղեգի միջնակարգ դպրոցի ,, Արևի ջերմ ճառագայթներ ,, աշակերտական խորհրդի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքների ամփոփում

2017 թվականի մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի և նրա նախագահի 2-րդ կիսամյակի հաշվետվությունների ամփոփում :

ԱԽ նախագահ Ս. Խաչատրյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով 2016-2017 ուստարում իրականացրած աշխատանքները՝ գնահատելով և կարևորելով բոլոր հանձնախմբերի կատարած գործունեությունը: Ուսումնադաստիարակչական աշխատանքներ իրականացնելու , կազմակերպական , գործնական աշխատանքներում ԱԽ-ին աջակից լինելու համար ԱԽ նախագահի կողմից պատվոգրեր ստացան դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը , ԴԱԿ Ն. Իսակյանը, ԱԽ քարտուղար Ս. Գրիգորյանն էլ՝ իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու համար: Հատուկ շնորհակալության արժանացան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Մ. Կոստանյանն ու Մ. Ադամյանը , բնագիտության ուսուցչուհի Մ. Ավագյանը և հասարակագիտության ուսուցչուհի Ա. Առաքելյանը ՝ ԱԽ-ին սերտորեն համագործակցելու համար:

Տեսանյութով ամփոփվեց ԱԽ-ի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքները:

 

Վերջում տնօրեն Մ.Գանդալյանը շնորհակալություն հայտնեց ԱԽ նախագահին և բոլոր հանձնախմբերին՝ ակտիվություն ցուցաբերելու և բեղուն գործունեություն իրականացնելու համար:

 

 

 

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 467 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar