Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 19 » Եղեգի միջնակարգ դպրոց - <<Ա>> հնչյուն – տառի շնորհանդես:
22:07
Եղեգի միջնակարգ դպրոց - <<Ա>> հնչյուն – տառի շնորհանդես:
 

Ամեն տարի մի նոր սերունդ ոտք է դնում մեսրոպյան անառիկ ամրոցի առաջին աստիճանին: Այս տարի էլ Եղեգի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանի աշակերտները բացեցին այդ հրաշք գաղտնարանի դուռը, որի բանալին հենց «Ա» տառն է, և դարձան այդ անառիկ ամրոցի արքայադստրերն ու արքայազնները: Այս օրը աշակերտները երբեք չեն մոռանա, որովհետև գրեցին իրենց կյանքի առաջին տառը: Դասը հագեցած էր բազմաբնույթ դիդակտիկ պարագաներով: Դասարանը դարձել էր մի փոքրիկ հեքիաթային աշխարհՙ,որտեղ տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասապրոցեսին՝ արտասանեցին, երգեցին, պատմություն հորինեցին, իրենք էլ դարձան այդ պատմության գլխավոր հերոսները: Կարևորեցին «Ա» հնչյունտառի մուտքը՝ որպես գիտելիքների աշխարհ տանող ճանապարհի սկիզբ:

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 


   

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 752 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar