Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 6 » Դաս- միջոցառում՝ նվիրված հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 58-ամյակին:
17:37
Դաս- միջոցառում՝ նվիրված հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 58-ամյակին:

Դաս- միջոցառում՝ նվիրված հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 58-ամյակին:

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս- միջոցառում՝ նվիրված հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 58-ամյակին:Միջոցառմանը ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը: Այբբենական աղոթքով տրվեց միջոցառման մեկնարկը: Այնուհետև աշակերտները, կարևորելով մեր ազգային կենսունակությունը,ազատատենչ ոգին, անսասան հավատն ու կամքը, բարձր գնահատեցին այն միասնությունը, որը ցայսօր համախմբում է մեզ՝ մեր անկախ պետականության պահպանման ճանապարհին: Հետադարձ հայացք նետելով այդ ճանապարհի ազատամարտիկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անցած ուղուն՝ աշակերտները գովերգեցին նրա անձն ու կոչումը՝ նշելով կատարած բազմաթիվ արժանահիշատակ գործերը:

Դահլիճում թևածում էր հպարտությունն ու հաղթական ոգին: Ռազմահայրենասիրական բանաստեղծություններով, երգերով, <<Յարխուշտա>> պարով փառաբանվեց հող հայրենին ու հայոց բանակը՝ արժանին մատուցելով նրա նվիրյալներին:

<<Շնորհավո′ր ծնունդդ, հայո′ց Սպարապետ… Այսօր դու մեզ հետ չես, բայց քո հոգին հպարտ սավառնում է հայոց արծիվների երամում, իսկ ստեղծած բանակդ արդեն 25 տարեկան է>>:

Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկան Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն ու դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը:

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1108 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar