Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 6 » Դաս-միջոցառում՝ ,,Հայ զինվորը…,, խորագրով:
20:13
Դաս-միջոցառում՝ ,,Հայ զինվորը…,, խորագրով:

2017թ. հոկտեմբերի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միասնական դաս-միջոցառում՝ <<Հայ զինվորը…>> խորագրով:

Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Մասնակցում էին 8-12-րդ դասարանների աշակերտները, որպես հյուր՝ ներկա էր նաև համայնքի 2014թ. շրջանավարտ,ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մայիլյանը, ով հաճույքով պատասխանելով աշակերտների հարցերին՝ ներկայացրեց բանակային կյանքն ու առօրյան:

Խմբային աշխատանքի, զրույց- քննարկումների,վերլուծությունների միջոցով աշակերտները կարևորեցին պետականությունը, խաղաղությունը,բանակը՝ մնացած բոլոր արժեքների ձեռքբերման ու պահպանման գործընթացում:Քննարկելով Նժդեհի <<Խաղաղությու՞ն ես ուզում,պատրաստվիր պատերազմի >>կոչը՝ խմբերից յուրաքանչյուրը արժևորեց ազգ-բանակ միասնությունը՝ հանդես բերելով իր կողմնորոշումներն ու դրույթները, առաջարկելով դրանց լուծման ուղիները:

Իրենց խրախուսական և հայրենասիրական խոսքերով աշակերտներին ոգևորեցին դպրոցի զինղեկ,մայոր Ժ.Մինասյանը, ուսուցիչներ Ն.Բադալյանն ու Ս. Հարությունյանը:

Դաս-միջոցառումն ամփոփվեց մեծն Նժդեհի հանճարեղ մտքով.<<Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ,կործանվում դրա պակասից>>:Այնուհետև աշակերտները կատարեցին Ռ.Ամիրխանյանի <<Երազ իմ երկիր>> երգը:

Միջոցառումն ավարտվեց <<Պատանի երկրապահ ակումբի>> նախագահ, 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Սահակյանի մեջբերած նախադասությամբ. <<Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքից, իսկ սահմանը գծվում է զենքով>>:

 

Դասը վարեց հումանիտար մեթոդմիավորման նախագահ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը:

       

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 523 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar