Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 23 » Դաս-միջոցառում` ,, Ապրելու ապրիլ ,,
17:47
Դաս-միջոցառում` ,, Ապրելու ապրիլ ,,
1,Օրվա իրադարձությունը՝ Դաս-միջոցառում:

2.Անվանումը՝ <<Ապրելու ապրիլ>>:

3.Կատարման ժամկետը՝ 21.04.2017թ.:

4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Պատմության ուսուցչուհի՝ Ա. Առաքելյան:

6.Նպատակ /ներ/ ը.

· Հիշատակել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

· Գնահատել 1915թ. ինքնապաշտպանական հերոսամարտերի պատմական նշանակությունը Մեծ եղեռնի օրերին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Դաս-միջոցառման սկզբում 7-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին կարևոր տեղեկություններ Մեծ եղեռնից, ապա հանդես եկան բանաստեղծական հուզիչ տողերով:Թեկուզև չեն սպիանում անցած դարի վերքերը, չեն դադարում նաև կարոտի երգերը…հայի ճակատագիրն է՝ ապրել ու արարել…

Այնուհետև աշակերտները անդրադարձան 1915թ. Վանի և Սուետիայի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների՝ բարձր գնահատելով հայերի ոգու արիությունն ու կենաց մահու պայքարը եղեռնական օրերին: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ:

Ամեն վառվող մոմալույսի ճրագը լուռ,

Մի խորտակվող տիեզերքի պատմություն է անսքող,

Մի խաչքարի տառապանք է սիրտ ապշեցնող,

Իրար ձուլված ցավերի կայծակնային բռնկում է հոգեցունց…

8.Կահավորվածությունը՝ լավ:

9.Մասնակցում էին ՝ 7-12-րդ դասարանների աշակերտները:

10.Ակտիվ էին. Մասնակից բոլոր աշակերտները:

11. Ներկաները. Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 566 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar