Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 7 » ,,Չկա պատմություն առանց ժամանակագրության,, խաղ-մրցույթ:
21:35
,,Չկա պատմություն առանց ժամանակագրության,, խաղ-մրցույթ:

1.Օրվա իրադարձությունը՝    խաղ-մրցույթ:

2.Անվանումը՝    <<Չկա պատմություն առանց ժամանակագրության>>:

3.Կատարման ժամկետը՝    20.01.2017թ.:

4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:

5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան:

6.Նպատակ /ներ/ ը.

Ամրապնդել թեմաներից ստացած աշակերտների գիտելիքները, մասնավորապես 

համաշխարհային պատմության կարևոր իրադարձությունների տարեթվերը:

 Աշակերտների մեջ զարգացնել թիմով և անհատական աշխատելու հմտությունները:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի

կենսագործումը և այլն/:

20.01.2017թ.-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  լոտոյի տեսքով  տեղի ունեցած

խաղ-մրցույթը կրում էր պատմահայր Մովսես Խորենացու նշանավոր խոսքերը`

<<Չկա պատմություն առանց ժամանակագրության>>: Մրցույթը կայացավ չորս

փուլով, երկու թիմերի միջև` <<Բլիցկրիգ>> և << Ռենեսանս>>:  Ամեն փուլ

ընդգրկում էր տասը հարց: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը վիճակահանությամբ 

ընթերցում էր իրադարձությունը, իսկ աշակերտները համապատասխան

տարեթվով լոտոյի խաղաքարը դնում էին խաղաքարտի  համապատասխան

տարեթվերի վրա: Թիմերի աշխատանքը հսկում էին դիտորդ-ուսուցիչները,

ովքեր թիմի սխալվելու դեպքում հեռացնում էին խաղաքարը քարտից և

վերջում հայտարարում թիմերի վաստակած միավորները: Երկու խմբերն էլ

դրսևորեցին ակտիվություն: Հաղթող ճանաչվեց  << Ռենեսանս>> թիմը:

Թիմային մրցակցությունից հետո ամեն թիմից երկուական մասնակիցների

միջև սկսվեց անհատական պայքար` բլից հարցերով: Անհատական պայքարում

հաղթեց 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը: Հաղթող

թիմն ու Սվետլանա Գրիգորյանը դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվեցին

պատվոգրերով:

8.Կահավորվածությունը՝    լավ:

9.Մասնակցում էին      7-12-րդ      դասարանների աշակերտները:

10.Ակտիվ էին.   8-րդ դասարանի աշակերտներ Մարգարիտա Գևորգյանը,

Հրանտ Գևորգյանը, Էդիկ Առաքելյանը, 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը,

10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը, 11-րդ դասարանի

աշակերտ Գառնիկ Սահակյանը:

11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:

 

 

 
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 362 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar