Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ,,ԿՅԱՆՔԻ 15 ԱՐԺԵՔՆԵՐԸ,,
19:21
ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ,,ԿՅԱՆՔԻ 15 ԱՐԺԵՔՆԵՐԸ,,

2016թ. սեպտեմբերի 9-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ-քննարկում՝ <<Կյանքի 15 արժեքները>> խորագրով,որը վարեց Սյունիքի մարզային գրադարանի գրադարանավար Կառլեն Թադևոսյանը:Սկզբում տրվեց <<արժեք>> բառի իմաստն ու նշանակությունը,ապա թվարկվեցին կյանքի այն 15 արժեքները,որոնք 8-12-րդ դասարանների աշակերտները պետք է դասավորեին իրենց հայեցողությամբ՝ ըստ հերթականության:                                                                                     Սովորողները ներկայացրին և հիմնավորեցին իրենց անհատական մոտեցումները: Կարծիքներով և տեսակետերով արտահայտվեցին նաև դպրոցի տնօրեն  Մ.Գանդալյանը,ՀՊՆ-ի Սյունիքի մարզի համակարգող Ա. Սահակյանը և դպրոցի ուսուցիչները:Բանավեճ-քննարկումն իր ձևաչափով յուրօրինակ էր և ուներ կրթադաստիարակչական մեծ նշանակություն:

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 437 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar