Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20 » Բաց դաս Ռուսաց լեզվից
23:44
Բաց դաս Ռուսաց լեզվից

1.Օրվա իրադարձությունը՝ Բաց դաս:

2.Առարկա՝ Ռուսաց լեզու:

3.Դասի թեման / վերնագիրը՝ <<Репка>>:

4.Կատարման ժակետը` 20.02.2017թ.:

5.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:

6.Ուսուցիչ ՝ Հ. Գրիգորյան:

7.Նպատակները.

ü Իմանա՝ <<Репка>> հեքիաթի բովանդակությունը :

ü Կարողանա՝ բառերն ամբողջությամբ արտաբերել :

ü Կարողանա՝ ճիշտ, վարժ, արտասանական երանգավորումներով կարդալ :

ü Գնահատի յուրաքանչյուր մարդու դերն ու նշանակությունը :

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Ուսուցչուհի Հ. Գրիգորյանը սկզբում կատարեց հաշվառում և լրացրեց դասամատյանը: Այնուհետև կատարեց հին դասի հարցում, իսկ մյուսները << Փոխվարժանք>> մեթոդիկայով կրկնեցին անցած նյութի բառերը: ԿԱՊԿՈՒ աշակերտ Ս. Սիմոնյանին տրվեց անհատական քարտ՝ բաղկացած տարբեր առաջադրանքներից: Հ. Գրիգորյանը ընթերցեց նոր նյութի տեքստը, թարգմանեց այն՝ բացատրելով անհասկանալի բառերն ու եզրույթները , որոնք նախօրոք գրված էին գրատախտակին: Այնուհետև աշակերտներն էկրանին դիտեցին հեքիաթը ՝ մուլտֆիլմի ձևաչափով: Ուսուցչուհին հարցերով ամփոփեց այն՝ ամրապնդելով կրթադաստիարակչական կողմը, և ներկայացրեց հեքիաթի դաստիարակչական նշանակությունը: Ցուցատախտակի վրա ամրացված նկարները, կիրառված տեխնոլոգիաներն ու մեթոդներն ապահովեցին դասի դիդակտիկան: Աշակերտներն ակտիվ էին և մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում, քանի որ ծանոթ էին հեքիաթի բովանդակությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 502 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar