Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 13 » Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից:
21:27
Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից:

 

1.Օրվա իրադարձությունը՝ Բաց դաս:

2.Առարկան ՝ Մայրենի:

3.Դասի թեման/ վերնագիրը՝ <<Երգ ու տաղ>> բաժնի ամփոփում:

4.Կատարման ժամկետը՝ 13.04.2017թ.:

5.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:

6. Ուսուցիչ՝     Մ. Կոստանյան:

7.Նպատակ /ներ/ ը.   

Ø Ամրապնդել և համակարգել աշակերտների ունեցած գիտելիքները թեմայից:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

<<Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս 5-րդ դասարանում: Դասը սկսվեց այբբենական աղոթքով, թեման <<Երգ ու տաղ>> բաժնի ամփոփումն էր՝ նպատակ ունենալով ամրապնդել ու համակարգել աշակերտների ստացած գիտելիքները: Հարց ու պատասխանի և սալիկահանդեսի միջոցով աշակերտները վերհիշեցին և ամփոփեցին ամբողջ բաժնի նյութը: Քանի որ բաժնում տեղ գտած բանաստեղծությունները նաև երգվում են, հնչեց Գ.Սարյանի <<Կարոտ>> և Ս.Շահազիզի <<Երազ>> ստեղծագործությունները, որոնց ելևէջների ներքո աշակերտներն անհատական պաստառների վրա ամբողջացրին իրենց ստացած տպավորություններն ու պատկերացումները: Գրատախտակին օրինակների միջոցով նրանք անդրադարձան նաև բառերի հնչյունափոխությանն ու շեշտադրությանը: Այնուհետև ուսուցչուհին <<Անհատական հանձնարարությունների փոխստուգման>> մեթոդիկայի միջոցով վերհանեց յուրաքանչյուր աշակերտի թյուրըմբռնումները՝ հաջորդ դասին շտկելու համար:

 

9.Կահավորվածությունը՝ լավ:

10. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴԱԿ՝ Ն. Իսակյան, դասվարներ՝ Ա. Պողոսյան, Մ. Գրիգորյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Հ.Գրիգորյան, անգլերենի ուսուցչուհի՝ Մ. Օսիպյան,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Ադամյան, զինղեկ Ժ.Մինասյան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 758 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar