Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 10 » Բաց դաս <<Մայրենի>> առարկայից
12:53
Բաց դաս <<Մայրենի>> առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս:

2.Առարկան՝ Մայրենի:

3.Դասի թեման/ վերնագիրը՝ Քաջ Անդրանիկ:

4.Կատարման ժամկետը՝ 09,03,2017թ.:

5.Պատասխանատուն՝ առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա.Պողոսյան:

6. Ուսուցիչ՝ Ա.Պողոսյան:

7.Նպատակ /ներ/ ը.

  • Աշակերտները կարողանան արտասանել բանաստեղծությունը:
  • Կարողանան հերոսին համեմատել այլ հերոսների հետ և հիմնավորել:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2017թ. մարտի 9-ին 3-րդ դասարանի դասվար Ա.Պողոսյանը <<Մայրենի>> առարկայից <<Քաջ Անդրանիկ>> դասն անցկացրեց Անդրանիկ Օզանյանին նվիրված <<Երիցս փառք հայոց զորավարին>> ցուցատախտակի մոտ: Աշակերտները ներկայացրեցին Անդրանիկ Օզանյանի կյանքը, արտասանեցին Գուսան Համազասպի <<Քաջ Անդրանիկ>> բանաստեղծությունը, իսկ վերջում կարևորեցին Գարեգին Նժդեհի հետևյալ տողերը. <<Բավական չէ՛ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել>>: Ա.Պողոսյանը բացի դասանյութից , կարողացավ ցուցատախտակում ներառված լրացուցիչ տեղեկությունները հաղորդել աշակերտներին: Դասը տպավորիչ էր, յուրօրինակ և հագեցած լրացուցիչ տեղեկություններով:

9.Կահավորվածությունը՝ լավ:

10. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ:

 

 

 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 650 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar