Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 17 » Բաց դաս Բնագիտությունից
21:31
Բաց դաս Բնագիտությունից

1.Օրվա իրադարձությունը՝ բաց դաս:

2.Առարկան Բնագիտություն:

3.Դասի թեման/վերնագիրը Մթնոլորտ /Քամի:

4.Կատարման ժամկետը՝ 17.03.2017թ.:

5.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ա.Պողոսյան:

6. Ուսուցիչ՝ Մ.Ավագյան:

7.Նպատակ /ներ/ ը.

  • Գաղափար ունենան քամու, քամու տեսակների մասին:
  • Իմանան քամի հասկացությունը: Կարողանան բացատրել քամու և նրա տեսակների առաջացումը:

8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Ուսուցչուհի Մ.Ավագյանը անդրադարձավ նախորդ երեք դասերին առնչվող առանցքային հարցերին՝ ներառարկայական կապ ստեղծելով նոր դասանյութի հետ, այնուհետև ընթերցեց Հովհաննես Թումանյանի <<Քամի>> բանաստեղծությունը՝ միջառարկայական կապ ստեղծելով <<Մայրենի>> առարկայի հետ: Նոր նյութի մատուցումը ուսուցչուհին իրականացրեց դասախոսությամբ՝ զուգահեռ օգտագործելով պաստառներ, բերելով առօրյա օրինակներ: Ուսումնական նյութն ամփոփեց գրատախտակին գծելով դասի համապատասխան սխեման: Աշակերտներին տրվեց հայտորոշիչ թեստ, ըստ որի պարզվեց, թե յուրաքանչյուր աշակերտ որքանով է յուրացրել նոր նյութը: Դասի վերջում բնագիտության ուսուցչուհի Մ.Ավագյանը լրացուցիչ տեղեկություններ հաղորդեց քամու տեսակների, նշանակության և ազդեցության մասին:

9.Կահավորվածությունը՝ լավ:

10. Ներկաները. Տնօրեն՝ Մ.Գանդալյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ա.Պողոսյան և ուսուցիչներ՝ Մ.Գրիգորյան, Ն.Բադալյան:

           

 

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 974 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar