Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 29 » Ալեքսանդր Մանթաշյան - 175
21:46
Ալեքսանդր Մանթաշյան - 175

 

 

 

 

 

2017 թվականի մարտի 24-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված <<Մեր մեծերը-2017>> շարքում տեղ գտած հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի 175-ամյակին: Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին Ալեքսանդր Մանթաշյանի կյանքը, գործունեությունը և կատարած բարեգործությունները, իսկ 9-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր պատմություններ և տեղեկություններ հաղորդեցին մեծանուն բարերարի մասին, ինչպես նաև հնչեցրին նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները ՝ուշադրություն հրավիրելով Ալեքսանդր Շիրվանզանդեի մտքերին.

«Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռքը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր: Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ...»:

 

           

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 626 | Ավելացրեց: ANA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar